ԱՄՆ-ն Ուկրաինային օգնելու գլխավոր գործոնն է համարում տնտեսական աջակցությունը' ընդգծելով, որ ԱՄՆ-ն նախկինում հատկացրել և շարունակում է օգնություն հատկացնել Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանության ոլորտների արդիականացմանը: Այս մասին հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայետը:

 

Դեսպանը մեկնաբանել է ամերիկյան ռազմական օգնության անհրաժեշտության մասին Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությունը.

 

«Վերջին 3 ամսում մենք կրկնապատկել ենք Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը: Շեշտը դրվել է հատկապես ուկրաինացի սահմանապահների մարտունակության ու իրենց երկրների սահմանները պաշտպանելու ամրապնդման վրա: Ակնկալում եմ, որ այդ օգնությունը կշարունակվի ու կընդլայնվի»,- հայտնել է Պայետը: