Նոր Զելանդիայի Ուայթ Այլենդ հրաբխային կղզում տեղի է ունեցել հրաբխի ժայթքում:

«Ուայթ Այլենդում տեղի է ունենում հրաբխի ժայթքում»,- նշված է արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության Twitter-ում հրապարակած հաղորդագրությունում:

Այս պահին գործակալությունը փորձագետների հետ միասին փորձում է գնահատել հնարավոր վտանգի աստիճանը:

Տեղի իշխանությունները կոչ են անում հետևել փրկարար ծառայությունների ցուցումներին:

Հավելենք, որ Al Jazeera-ի հաղորդմամբ, հրաբխի ժայթքումից զբոսաշրջիկներ են տուժել՝ ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: