Hraparak.am-ը գրում է․

Մեզ ահազանգած քաղաքացիները նշում են,որ երեկվանից Գյումրու ավտոմաքսատանը գոյացած հերթերի պատճառով այնտեղ են գիշերել: Ի դեպ, քաղաքացիներ կան,ովքեր մի քանի օր է, ինչ հերթ են կանգնած: Ավտոշարասյունն այս պահին ձգվում է կիլոմետրերով: Մեզ ահազանգած քաղաքացու խոսքերով ինքը 100-ից ավել հաճախորդների ցանկում է, իսկ հերթը ստվարանալու փոխարեն, գնալով խտանում է: Քաղաքացին վստահեցնում է, որ այդ տեմպերով մաքսատան աշխատակիցները աշխատանքը չեն կարող ավարտել մինչև Ամանորի գիշերը:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, որ Գյումրու մաքսատունը կաշխատի մինչև դեկտեմբերի 31-ը՝ ժամը 21.00: