Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունենալու Մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամայանի գործով դատական նիստը:
Նիստից առաջ Ռազմիկ Աբրահամյանը պատասխանել է լրագրողների որոշ հարցերի։
Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:
Երկու մեղադրյալներն էլ գտնվում են ազատության մեջ՝ Արսեն Դավթյանը գրավի, իսկ Ռազմիկ Աբրահամյանը՝ չհեռանալու մասին ստորագրության դիմաց։
Արսեն Դավթյանն առողջապահության փոխնախարար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Նա համակարգում էր բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները:
Դատական նիստից առաջ դատարանի շենքի մոտ ընդդեմ Ռազմիկ Աբրահամյանի բողոքի ակցիա եմ անելու «Հայոց մայրեր» նախաձեռնության անդամները: Նրանք պահանջում են կալանավորել Աբրահամյանին։