Իրանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 43-ի: Վարակը խլել է արդեն իսկ 8մ արդու կյանք:
Նշենք, որ Չինաստանից սկիզբ առած կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն Իրանում արձանագրվել են Ղոմ քաղաքում փետրվարի 19-ին:
Վարակի նոր դեպքերը գրանցվել են Թեհրան, Ղոմ, Տոնեկաբոն քաղաքներում և Գիլյան ու Մարկազի նահանգներում: