«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը նորից և շատ շուտով կլինի եթերում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ, հեռուստախաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը:

 

Նա նշեց, որ գարնանային եթերաշրջանը նկարահանված է և շուտով կհեռարձակվի. «Յուրաքանչյուր եթերաշրջան նկարահանելու համար անհրաժեշտ է 5 մլն դրամ: Մյուս եթերաշրջանների համար դեռ անհրաժեշտ գումար չկա, այդ իսկ պատճառով դրամահավաքը շարունակվում է»:

Հիշեցնենք, որ Կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի  նախարարությունը դադարեցրել էր հաղորդման ֆինանսավորումը, և հաղորդման վարող Կարեն Քոչարյանը դրամահավաք էր հայտարարել, որպեսզի կարողանան շարունակել հաղորդման նկարահանումները։
 
Նշենք, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղը Հայաստանում նկարահանվում և եթեր է հեռարձակվում 2002թ-ից: