Մարտի 19-ին՝ ժամը 22:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:31-ին, մարվել՝ 22:44-ին: Մասամբ այրվել են աշխատասենյակի (20 քմ) գույքը (գրասեղան, պահարան, համակարգիչ, տպիչ, հեռախոս), շերտավոր վարագույր, մանրահատակ և ջերմահարվել՝ մեկ պատուհան:
 
Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկն անվտանգության 8 աշխատակցի ցուցաբերել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:
 
ՀՀ ԱԻՆ-ը լուսանկարներ է հրապարակել Կառավարական մասնաշենքի սենյակներից մեկում բռնկված հրդեհի հասցրած վնասներից։