Վարկածը, որ SARS-CoV-2 coronavirus-ը ստեղծվել է Ուհանի լաբորատորիաներում, չունի որևէ գիտական հիմք: Այդ մասին հայտնում է ՌԻԱ նովոստի- ն:
«Ինչ վերաբերում է, այսպես կոչված, վիրուսի արտահոսքին և այլ ենթադրություններին, դրանք զուրկ են որևէ գիտական ապացույցից», – մեկնաբանել է դիվանագետը:
Հերքումը ամերիկյան Fox News հեռուստաալիքին ուղղված հաղորդագրության արձագանքն է, որը նախկինում հայտնել էր՝ վկայակոչելով մի շարք աղբյուրներ, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայի աշխատակից էր: