Հայ-վրացական սահմանին՝ Սադախլո հսկիչ անցումային կետում, ՀՀ քաղաքացի Ա. Ա.-ն վրացական մաքսատան աշխատակցին 1000-1500 ռուսական ռուբլի կաշառք է առաջարկել: Ինչպես Кавказ-Пресс գործակալությանը հայտնել են մաքսատնից, հայ-վրացական սահմանը հատելիս ՀՀ քաղաքացին բանավոր կերպով նշել է, որ իր մոտ գտնվում է մեկ ոսկյա ապարանջան և մեկ զույգ ոսկյա ականջօղ: Սակայն ուղեբեռի խուզարկության ընթացքում հայտնաբերվել են թանկարժեք քարերով զարդարված մեկ մատանի և մեկ զույգ ականջօղ: Դրանից հետո ՀՀ քաղաքացին կաշառք է առաջարկել մաքսատան աշխատակիցներին:

Գործը հանձնվել է քրեական ոստիկանությանը: ՀՀ քաղաքացին ձերբակալվել է: