Այսօր ասուլիսով հանդես եկավ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված տնտեսական աջակցության նոր ծրագրերը» թեմայով:
Ասուլիսի մեկնարկին մամուլի քարտուղարը լրագրողներին խնդրեց աթոռները իրարից հեռու դնել՝ սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով, դիմակները ճիշտ կրել. կոչ արեց բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները:
Կարճ ժամանակ անց՝ մամուլի ասուլիսի սրահ ժամանեց նախարարը, որը մոռացել էր դիմակ դնել: Մամուլի քարտուղարի՝ երկրորդ կոչից հետո նախարարը հիշեց, որ դիմակ չի դրել ու ասաց.
«Բա ե՞ս… չեղավ»:
Այնուհետև գնաց իր աշխատասենյակ ու վերադարձավ դիմակով, որից հետո ներողություն խնդրեց ներկաներից՝ առանց դիմակի ներկայանալու համար: