Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտնում է, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականի հինգ ծանրորդներ կմասնակցեն առցանց միջազգային մրցաշարի:
Մրցաշարն անցկացվելու է Ուզբեկստանի անկախության օրվան՝ օգոստոսի 29-ին անցկացվելիք միջոցառումների շրջանակում:
Հայատանն առցանց մրցաշարին կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը / 87 կգ /, Սամվել Գասպարյանը / 102կգ /, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը։ Մրցաշարին չեն մասնակցի Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը՝ վնասվածքների բուժումը շարունակելու համար։
Բացի մարզիկներից, Հայաստանից մրցաշարի անցկացման կազմում ընդգրկված է նաև ԿԳՄՍ նախարարության գլխավոր մասնագետ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը
Ըստ ՀԱՕԿ-ի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել է, որ շեշտը դրվելու է Մոսկվայում հոկտեմբերի 31 –ին սկսվող Եվրոպայի առաջնության վրա, քանզի այդ ստուգատեսը օլիմպիական վարկանիշային է։