ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքից բժիշկ-դիետոլոգ Ջուլյա Զումպանոն հայտնել է, թե որոնք են այն երեք կարևորագույն վիտամինները ամուր իմունիտետի համար: Նրա խոսքերը մեջբերում է Heilpraxisnet-ը:

Զումպանոյի խոսքով՝ մարդկային օրգանիզմին անհրաժեշտ է վիտամին С, քանի որ այն խթանում է իմունային համակարգը: Դրա անբավարարության դեպքում մարդն ավելի ընկալունակ է տարբեր հիվանդությունների նկատմամբ: Զումպանոն խորհուրդ է տալիս ուտել վիտամին С-ով հարուստ մթերքներ. նարինջ, պղպեղ, սպանախ, կաղամբ և բրոկոլի:

Բացի դրանից, ամուր առողջության համար պահանջվում է վիտամին B6: Այն կարելի է ստանալ՝ սննդակարգում ներառելով հավ, ձուկ, կանաչ բանջարեղեն և սիսեռ: Երրորդ՝ ոչ պակաս կարևոր վիտամինը իմունիտետի համար համարվում է վիտամին Е-ն: Դրա անբավարարությունը կարելի է լրացնել՝ ամեն օր օգտագործելով ընկուզեղեն և սպանախ:

Զումպանոն կոչ է անում խուսափել սննդային հավելումներից և բոլոր անհրաժեշտ վիտամինները ստանալ հավասարակշռված սննդի օգնությամբ: