Հոկտեմբերի 3-ին ՊԲ-ն հրապարակել էր Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում 51 զոհվածների անունները, որոնց թվում էր նաև Ալեն Արտուշի Ստեփանյանը` ծնված 2001 թվականին:

Լրագրող Հարություն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ալենը չի զոհվել:

 
«Փառք քեզ: Եկել եմ լավ լուր ասեմ, Լույս վառեմ խավարի մեջ
Ստեփանյան Ալեն Արտուշի 2001թ ... ՉԻ ԶՈՀՎԵԼ, հիվանդանոցում է»,- գրել է նա: