Հոկտեմբերի 3-ին հրապարակվել է Արցախում զոհվածների անունները, որոնց թվում է եղել նաև Ալեն Արտուշի Ստեփանյանը` ծնված 2001 թվականին:

Օգտատեր Ռաֆայել Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է` տեղեկություն է ստացվել, որ Ալենը ողջ է, գտնվում է հիվանդանոցում:

«Ընկերներ ջան, ախպորս ենք ման գալիս, երեկվա ցուցակի մեջ էր զոհվածների, (Ստեփանյան Ալեն Արտուշի) բայց տեղեկություններ կա իր ընկերներից, որ վիրավոր է, բոլոր հիվանդանոցներում կան վիրավորներ որոնց ինքնություն դեռ պարզված չէ, տեսնողներ լինեն գրեք կամ զանգահարեք 041-74-10-10
Կարևոր ինֆորմացիան մեզ համար հիմա, թե որ հիվանդանոցում է նա»,- գրել է Ռաֆայել Գևորգյանը: