Արման Դիլանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Ղազարյանը նշեց, որ ընթացող նիստի օրակարգի հաջորդ հարցը ՍԴ փոխնախագահի ընտրությունն է:
Հիշեցնենք, որ դատավոր Արման Դիլանյանն ինքնաառաջադրվել էր ՍԴ նախագահ ընտրվելու համար: Բացի Դիլանյանից, առաջադրվել էին նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունները, որոնք, սակայն ինքնաբացարկ էին հայտարարել: