«Մեր տարածաշրջանն ունի անհրաժեշտ հնարավորությունները խնդիրների կարգավորման և անվտանգության ու խաղաղության ապահովման համար»,- այս մասին «ԻՐՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում գրել է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերին և գնահատել Ռուսաստանի դերակատարությունը:
Ըստ Մահմուդ Վաեզի Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունները անկախ տարածաշրջանային տերությունների ներուժի լավ նախանշան են:
«Իրանը պատրաստ է աջակցելու խաղաղության և կայունության հաստատման գործընթացին՝ միջազգային իրավունքի համաձայն։ Հուսով ենք, որ խաղաղ բանակցությունները կսկսեն հնարավորինս շուտ»,- հավելել է իրանցի պաշտոնյան:
Վերջինս նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին միջնորդական ջանքերի համար և ողջունել հրադադարի մասին համաձայնությունը: