Եվրամիությունում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար օգտագործվելու են այն պատվաստանյութերը, որոնք արտադրվել են ԵՄ-ի երկրներում: Այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը:
Ինչպես մամուլի քարտուղարն ասել Է նոյեմբերի 12-ին Բրյուսելում անցկացված ճեպազրույցում, ԵՄ-ն ունի պատվաստանյութերի հետ կապված ռազմավարություն, որն օգտագործվել Է դեղամիջոցներ արտադրողների հետ կայացած բազմաթիվ բանակցություններում: Նրա խոսքով՝ Եվրամիության մոտեցումը կայանում Է նրանում, որ Բրյուսելը կենտրոնանում Է «մի խումբ ձեռնարկությունների վրա, որոնք Եվրոպայում արտադրում կամ արտադրելու են իրենց պատվաստանյութերը»: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն այսպես Է պատասխանել այն հարցեին, թե արդյոք Եվրամիությունը կդիմի ոչ եվրոպական, մասնավորապես, չինական եւ ռուսաստանյան ծագում ունեցող պատվաստանյութերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: