Դեկտեմբերի 27-ին Արցախի Մարտունու շրջանում դաժանաբար սպանված 6 հայ զինվորականները եղել են գերիներ, որոնք գերեվարվել էին Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթից հետո՝ ենթադրաբար Հադրութում։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Ընդ որում, նրանցից ոմանց գերեվարելու կադրերը եւս նախկին ադրբեջանցիները դրել էին շրջանառության մեջ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 29-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր են տարածել՝ 6 հայ զինվորի դաժան սպանության մասին։

Ըստ տեսանյութերի' նկարահանումը կատարվել է դեկտեմբերի 27-ին, որտեղ ադրբեջանցի զինվորականը ասում է, թե նույն օրը դիվերսանտների կողմից սպանված Էլմիր Համբարովի վրեժը լուծված է։