2013թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.4% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել ոչ ոգելից խմիչքի, հացամթերքի, ձկնամթերքի, կաթնամթերքի, շաքարավազի, կենդանական և բուսական յուղերի, հրուշակեղենի, այլ մթերքի, մրգի, ձվի 0.5-6.0% գնաճը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 10-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.5-6.0% գնաճ, 2-ում' 2.7-0.1% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2013թ. մարտին 2012թ. մարտի համեմատ հացամթերքի գներն աճել են 10.4%-ով, իսկ 2013թ. փետրվարի համեմատ' 0.6%-ով: Վերջինս մեծապես պայմանավորվել է առաջին և բարձր տեսակի ալյուրների' համապատասխանաբար 0.7% և 1.6%, լոբու' 2.3%, ձավարի' 2.5%, մակարոնեղենի' 2.5%, թխվածքաբլիթի' 3.5%, ոլոռի' 4.9%, բլղուրի' 5.5%, ոսպի' 6.0%, սպիտակաձավարի' 6.6%, մանկական շիլայի' 13.2% գնաճով:

Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2013թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է հացամթերքի'0.2-1.0% գնաճ, իսկ մյուս 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մայրաքաղաքում հացամթերքի գներն աճել են 0.9%-ով:

Մրգի ապրանքախմբում 2013թ. մարտին 2012թ. մարտի համեմատ արձանագրվել է 10.5%, իսկ 2013թ. փետրվարի համեմատ' 4.0% գնաճ: 2013թ. մարտին փետրվարի համեմատ խնձորի գինն աճել է 0.5%-ով, կիտրոնինը'1.0%-ով, նարնջինը' 2.7%-ով, տանձինը' 5.0%-ով, խաղողինը' 5.5%-ով, մանդարինինը' 20.5%-ով, արքայանարնջինը' 22.6%-ով, նռանը' 28.4%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է չամիչի' 6.9%, չորացրած մրգերի' 0.9%, ադամաթզի' 0.1% գնանկում:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2013թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է մրգի' 0.5-7.9% գնաճ, իսկ մյուս 2-ում' 4.7-1.4% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 5.6%-ով:

Ձվի հանրապետական միջին գինը 2013թ. մարտին 2012թ. մարտի համեմատ աճել է 11.6%-ով, իսկ 2013թ. փետրվարի համեմատ' 6.0%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2013թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է 2.2-9.7% գնաճ, ընդ որում, մայրաքաղաքում ձվի գինն աճել է 7.2%-ով: