ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը կարծում է, որ իր այցը Մոսկվա փետրվարի 4-6-ը ցույց տվեց Ռուսաստանի հետաքրքրությունը կազմակերպության հետ հարաբերությունների կարգավորման հարցում: «Այս շաբաթ ես ուղևորվել եմ Մոսկվա՝ դիվանագիտության օգնությամբ ստուգելու՝ արդյո՞ք Ռուսաստանի կառավարությունը շահագրգռված է վերացնելու տարաձայնությունները և մեր հարաբերությունների բացասական միտումը: Մեր հանդիպման արձագանքը հստակ ցույց է տալիս իրադարձությունների զարգացումը այլ ուղղությամբ»,֊ասել է Բորելը Ռուսաստան այցից հետո։ Ըստ նրա՝ «այցի ընթացքում ագրեսիվորեն կազմակերպված մամուլի ասուլիսը և ԵՄ երեք դիվանագետների արտաքսումը վկայում են այն մասին, որ Ռուսաստանի իշխանությունները չէին ցանկանում օգտվել ԵՄ-ի հետ առավել կառուցողական երկխոսության այս հնարավորությունից»: «Չնայած սա անակնկալ չէ, բայց ցավալի է, և, համարձակվում եմ ասել, որ այն ցավալի է նաև Ռուսաստանի ռազմավարական տեսանկյունից: Որպես ԵՄ երկիր՝ մենք պետք է մտածենք հետևանքների մասին, մտածենք, թե ցանկանո՞ւմ ենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ և գործել միասին և վճռական», ասել է Բորելը: Նրա խոսքով՝ ինքը «վերադարձել է Բրյուսել խորը մտահոգությամբ ռուսական հասարակության զարգացման հեռանկարների և Ռուսաստանի աշխարհառազմավարական ընտրության վերաբերյալ»:
Առաջարկում ենք նաև
01/03/23 15:50
Իրանն ու Ռուսաստանը հարաբերությունների զարգացման ոսկե փուլում են. ՌԴ-ում Իրանի դեսպան
31/01/22 17:59
Պակիստանը կարող է քննարկել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը. Greek City Times
22/12/21 19:27
Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնելու փոխադարձ առևտուրը և ներդրումները. ՌԴ փոխվարչապետ
02/09/21 18:46
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը. Զախարովա
17/06/16 15:41
Ռուսաստանը շահագրգռված է վերականգնել Ադրբեջանում իր երբեմնի ռազմական, քաղաքական ու տնտեսական լիարժեք ներկայությունը
09/07/14 18:30
ՌԴ-ն շահագրգռված է առանց արհեստական խոչընդոտների ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը. Լավրով
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան