Այսօր Արցախի վերածննդի օրն է։ Այս կապակցությամբ ներկայիս ու նախկին պաշտոնյաները հանդես են գալիս ուղերձներով։ Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել այս առիթով, սակայն ինչպես մի շարք դեպքերում, այս անգամ ևս անմասն չի մնացել վրիպումից։
Փաշինյանը ուղերձը սկսել է հետևյալ տողով․ «32 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը»,- գրել է նա՝ չիմանալով, որ Արցախյան շարժումը սկսել է ոչ թե 32, այլ 33 տարի առաջ։
Նկատենք, որ սխալը տեքստում կրկնվում է շուրջ 5 անգամ։
Ավելի ուշ, վարչապետի պաշտոնական կայքից նախ հեռացվեց տեքստը, ապա կրկին հրապարակվեց ուղղված տարբերակով։
Փոփոխությունները ներկայացնում ենք ստորեև