Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կաշվե զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին երկարաճիտներ է ընտրել ու հետաքրքիր սանրվածք։ Շպարն ընդգծել է գեղեցկությունը։ «Շնորհակալ եմ բոլորիդ անկեղծ խոսքերի եւ ջերմ բարեմաղթանքների համար... Ինձ համար անչափ հաճելի էր, որ կյանքիս այդ կարեւոր օրն անցկացրեցի սիրելի եւ թանկ մարդկանց շրջապատում... Հուսով եմ, որ այս տարի բոլորս կունենանք ուրախ պահեր եւ ուրախանալու բազմաթիվ առիթներ...»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները նրան հաճոյախոսություններ են ուղղել. «Սիրուն ու տաղանդավոր»։