ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Երևանի ավագանու ընտրություններին ՕԵԿ ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ այլևս նա չլինի կառավարության կազմում: «Այդպիսի հարց կարելի է ուղղել Հայաստանի Հանրապետության նախագահին, այլ ոչ թե Արմեն երիցյանին»,- ասաց Ա. Երիցյանը' նշելով, որ ինքն արձակուրդ է ձևակերպել մեկ ամիս ժամկետով և զբաղվելու է նախընտրական քարոզարաշով: «Արձակուրդից հետո արդեն կտեսնենք' կա’մ կաշխատեմ Արտակարգ իրավիճակների նախարարությունում, կա’մ քասղաքապետ, կա’մ ընդհանրապես կգնամ իմ դասախոսություններով կզբաղվեմ»,- հավելեց նա:

Իսկ մեր հաջորդ հարցին, թե ո՞րն է համարում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամենամեծ բացթողումը, որը քաղաքապետ դառնալուց հետո ինքը կցանկանար շտկեր, Ա. Երիցյանը պատասխանեց. «Ես նման հարցեր չեմ ուսումնասիրել, ես բացթողումների հետևից չեմ ընկնում, ես առաջարկում եմ իմ ծրագիրը' «Օրինաց երկիր» կուսակցության ծրագիրը»: