ՀԾԿՀ-ն մոտ 8,5 մլն դրամ կհատկացնի հասարակական կազմակերպություններին։ Այս մասին 2022թ․ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Ըստ գործող օրենսդրության՝ հանձնաժողովը 1 տոկոս կհատկացնի կառավարության հատկացրած միջոցներից ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք զբաղվում են սպառողների իրավունքների պաշտպանությամբ։ «Խոսքը մոտ 8,5 մլն դրամի մասին է»,-նշեց նա։
Սակայն, հարց է առաջանում՝ իսկ որ ՀԿ-ներն են պետական բյուջեից աջակցություն ստանալու: Գաղտնիք չէ, որ մի շարք սորոսական համարվող ՀԿ-ներ ի թիվս այլ խնդիրների զբաղվում են նաև սպառողների իրավունքների պաշտպանությամբ, կամ առնվազն այդ ոլորտի վերլուծությամբ և մոնիտորինգով: Օրինակ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան: Դրանք ՀԿ-ներ են, որոնք զբաղվում են գլոբալ առումով մարդու իրավունքների պաշտպանությամբ, իսկ սպառողների իրավունքները վերաբերվում են հենց մարդու իրավունքներին:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ն մշտապես աչքի է ընկնում Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ, ստորագրում է Սորոսի ֆոնդին աջակցող բաց նամակների և հայտարարությունների տակ: Օրինակ այս ՀԿ-ն ստանալո՞ւ է պետական աջակցություն, թե՞ ոչ:
Հակառակ դեպքում' կարող է ստեղծվել իրավիճակ, երբ սորոսականների հանդեպ անթաքույց սեր տարծող հայրենի իշխանությունները սուղ բյուջեն ուղղեն առանց այդ էլ ֆինանսավորումից չբողոքող սորոսական ՀԿ-ներին' ևս մեկ նոր խողովակ ստեղծելով դրանց պետական ֆինանսավորման համար: