Թուրքական OdaTV կայքը գրել է, թե անհայտ անձիք թունավորել են ԱՄՆ–ում ապրող «Գյուլենի շարժման» առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին։
Թուրքական OdaTV կայքի տվյալ հրապարակումից ժամեր անց «Գյուլենի շարժման» ակտիվիստները տեսանյութ են տեղադրել, թե ինչպես է Գյուլենը նստած, այնուհետ նամազ անում։
Սակայն OdaTV–ի նոր հրապարակման մեջ նշվում է, որ իրենց մասնագետները ուսումնասիրել են տեսանյութը եւ պարզել, որ այն նոր չէ, ավելին հին տեսանյութեր են իրար մոնտաժված։
Նշվում է, որ Ֆեթուլլահ Գյուլենին թունավորել են, որից հետո նրա տուն մտնել դուրս գալը խստացվել է։