Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ նոր ձևավորվող Կառավարության կազմում իրեն տեսնում է. «Ես դա հավանական եմ համարում»,- ասաց Գաբրիելյանը:

Հարցին, թե հատկապես ո՞ր պաշտոնում է իրեն տեսնում, Գաբրիելյանը պատասխանեց, որ պետք չէ ժամանակից առաջ ընկնել: Ֆինանսների նախարարն իր այս տարիների աշխատանքը չցանկացավ գնահատել.«Գնահատականները ես չէ, որ տալիս եմ»:

Հարց ու պատասխանի ժամանակ իր և Բագրատյանի ծագած բանավեճի վերաբերյալ Գաբրիելյանը կոչ արեց ծանոթանալ և՛ Բագրատյանի առաջարկած, և՛ իրենց նյութերին. «Իսկ ինչ վերաբերում է շփումների այստեղ և այնտես, ես որևէ կերպ շփումներին դեմ չեմ»,- նշեց Գաբրիելյանը՝ Բագրատյանի այն առաջարկի մասին, թե պատրաստ է իր սենյակում Ֆինանսների նախարարին բացատրել կենսաթոշակային համակարգը: