Վրաստանում չեղարկում են դիմակի ռեժիմը դրսում. որոշումը մարտի 22-ին ընդունվել է COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի արդյունքներով: Այսօրվա դրությամբ դիմակ կրելը Վրաստանում պարտադիր է ինչպես փակ տարածքներում, այնպես էլ փողոցում:
«Մարտի 28-ից չեղարկվում է պարտադիր դիմակ կրելը բաց տարածքներում, կպահպանվի միայն հանձնարարական բնույթը: Հասարակական տրանսպորտում եւ փակ հաստատություններում պարտադիր դիմակ կրելը ներկա փուլում պահպանվում է»,-ճեպազրույցում ասել է խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: Համավարակի սկզբից ի վեր երկրում գրանցվել է ախտահարման ավելի քան 1,6 միլիոն դեպք, հաղորդել է Sputnik-ը: