ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենըն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը։
«Պետքարտուղար Բլինկենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական գործողությունների դադարեցումը: Նա նախագահ Ալիևին հորդորել է հավատարիմ մնալ հրադադարին, իրականացնել զորքերի հետքաշում և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ: