Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այս գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

 

Հրդեհի հետևանքով կա 15 զոհ, երեք վիրավոր։

 
 
 
 

Նախնական տեղեկություններով, վաշտի կացարանում հրդեհը վառարանից է առաջացել։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ զոհված զինվորներից Ռոստոմ Ասրյանը Լոռու մարզի Գյուլագարակ համայնքից էր։ Մենք տեղեկացանք, որ Ռոստոմը 1.5 տարվա ծառայող էր։ Համայքում ապրում էր ծնողների ու եղբոր հետ։