Ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման շուկայի հետ նախնական հաղորդակցման գործընթաց: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի թվային վերափոխմանը և բնակչությանը բարձրորակ հանրային ծառայություններ մատուցելուն նպաստելն է:

 
 

Ակնկալվում է՝
- Ներդնել քաղաքացիների փորձառության և ծառայության որակի՝ համաշխարհային մակարդակի նոր ստանդարտներ, ներառյալ՝ սպասելաժամանակի, ճամփորդական և նույնականացման փաստաթղթերի թողարկման ժամկետների կրճատում, հաճախորդների սպասարկման նոր ստանդարտների ձևավորում սպասարկման կենտրոններում, ինչպես նաև՝ կենտրոնների ֆիզիկական պայմանների արդիականացում լավագույն միջազգային ստանդարտներին համահունչ։

- Բարձրացնել ավտանգ ու գլոբալ ստանդարտներին համարժեք ճամփորդական ու նույնականացման փաստաթղթեր ստանալու դիմելիությունն ու կիրառելիությունը՝ նպաստելով Հայաստանում թվային հասարակության զարգացմանը, ներառյալ՝ էլեկտրոնային ծառայությունների օգտագործման ծավալների և ավտոմատացման այլ հնարավորությունների աճը։

- Փոխարինել հնացած ՏՏ ենթակառուցվածքը՝ առկա լուծումների հետ կապված գործընթացների անվտանգությունը, արդյունավետությունը բարելավելու և գործառնական ռիսկերը կառավարելու, ինչպես նաև՝ նորարարական լուծումներ որդեգրելու նպատակով՝ դրանք շարունակաբար ներդաշնակեցնելով միջազգային լավագույն ստանդարտներին։

2023 թ-ի ապրիլի 17-ին տեղի կունենա համաժողով, որին նախապես գրանցված հավանական ծառայություն մատուցող ընկերություններին կներկայացվի ծրագիրը, կլինի հարցուպատասխան: Շուկայի հետ նախնական հաղորդակցման փուլի վերաբերյալ բոլոր մանրամասները հրապարակված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում, հետևյալ հղումով՝ https://mineconomy.am/page/2580։