Վաշինգտոնը գոհ չէ Ուկրաինայում տիրող իրավիճակից և պնդում է ամեն գնով շարունակել Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Lenta-ն։

«Ռազմական գործողությունների թատրոնում տիրող իրավիճակը ակնհայտորեն չի համապատասխանում նրանց ցանկություններին։ Այժմ Զելենսկու ռեժիմից պահանջվում է արդարացնել այնտեղ ներդրված միջոցները և ամեն գնով շարունակել հակահարձակումը»,- ասել է դիվանագետը։

Ավելի վաղ նա Ուկրաինայի զինված ուժերին կասետային զինամթերք փոխանցելու ԱՄՆ որոշումը անվանել էր անզորության ակտ՝ Կիևի հակահարձակման ձախողման ֆոնին։ Զախարովայի խոսքով՝ մտադրվելով նման զենք մատակարարել Ուկրաինային՝ ԱՄՆ-ն չի մտածում իր գործողությունների հետևանքների մասին։

ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին ընդգծել է, որ ուկրաինական բանակի հակահարձակումը երկար է տևելու։ Սակայն նա պարզաբանել է, որ ուկրաինացի զինվորականների գործողությունները ձախողված չի համարում։ Միաժամանակ, ամերիկացի գեներալը նշել է, որ ռուսական կողմն ունի հզոր պաշտպանական համակարգ։