Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ նոր կառուցված և ապառազմականացված Գազայի հատվածում ապագայում արմատական տարրերի համար տեղ չպետք է լինի։

«Ինձ համար պարզ է, թե ինչպիսին պետք է լինի Գազայի ապագան: Այս ճակատամարտի վերջում [պաղեստինյան շարժումը] ՀԱՄԱՍ-ը կվերանա, մենք կկործանենք Համասը ոչ միայն մեզ համար, այլեւ հանուն քաղաքակրթության, հանուն պաղեստինցիների ու իսրայելցիների։ Մենք ցանկանում ենք տեսնել Գազան ապառազմականացված, արմատական տարրերից մաքրված և վերակառուցված»,- ասել է նա նոյեմբերի 9-ին Fox News-ին տված հարցազրույցում:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ Իսրայելը չի ձգտում ոչ գրավել, ոչ օկուպացնել պաղեստինյան անկլավը։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակ Իսրայելին անհրաժեշտ կլինի «հուսալի ուժ, որը անհրաժեշտության դեպքում կմտնի Գազա և կվերացնի մարդասպաններին»՝ կանխելու ՀԱՄԱՍ-ի վերածնունդը, նշել է նա։

«Իմ ակնկալիքներն այն են, որ Գազան վերակառուցվի Գազայի ժողովրդի համար», - եզրափակել է Նեթանյահուն: