Իրանը լիովին վերահսկում է տարածաշրջանը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին, գրում է Mehr գործակալությունը:
«Այն ամենն, ինչ տեղի է ունենում այս տարածաշրջանում, ամերիակցիները կապում են մեզ հետ, որովհետև գիտեն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը գերակայություն ունի և առաջին ուժն է տարածաշրջանում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը միանշանակ ավելի մեծ հաջողությունների կհասնի պաշտպանական արդյունաբերության տարբեր ոլորտներում, ինչպիսիք են արտահանումը, հաղորդակցությունը և ռազմական հարցերով այլ երկրների հետ փոխգործակցությունը, իսկ ԱՄՆ-ի հայտարարությունները պարզապես դատարկ և անարժեք խոսքեր են»,-ասել է Աշտիանին: