Ղրղզստանի և Չինաստանի սահմանին մինչև 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել, հայտնում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտի կայքը, գրում է ՏԱՍՍ-ը։

Առաջին երկրաշարժը՝ 5 բալ ուժգնությամբ, տեղի է ունեցել հունվարի 24-ին՝ ժամը 21:01-ին։ Դրան հաջորդել է 7 հետցնցում, որոնցից ամենաուժեղը՝ 5,7 բալ ուժգնությամբ, տեղի է ունեցել հունվարի 25-ին' ժամը 04:21-ին: