Հրդեհը և այնուհետև հաջորդած պայթյունը ԱՄՆ Տեխաս նահանգում գործող պարարտանյութերի գործարանում, նախնական տվյալներով, տասնյակ մարդկանց զոհվելու և ավելի քան հարյուր մարդկանց վիրավորվելու պատճառ է հանդիսացել: Ավերվել են հարևանությամբ գտնվող շինությունները, և իշխանությունները արագ տեղահանում են հարակից շրջանների բնակիչներին:
Ուժեղ հրդեհը բռնկվել էր չորեքշաբթի ուշ երեկոյան, որին հետևել էր ուժեղ պայթյունը, որի ազդեցությունը զգացվել էր մոտ 15 մղոն շառավիղով: Ականատեսների վկայությամբ' հրդեհը տարածվել էր նաև գործարանում ամիակ պարունակող տանկերի վրա:
Ավելի ուշ տեղեկատվություն տարածվեց, որ պայթյունի հետևանքով մասսայական վնասվածքներ են ստացել բնակելի տարածքները (մասնավորապես' տուժել են տեղի հիվանդանոցը և դպրոցը): Իշխանությունների խոսքերով, ավերվել են 50-70 տուն, իսկ բնակելի հատվածում' ավելի քան 50 բնակարան:
Բազմաթիվ երկրների նախագահները ցավակցություն են հայտնել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային կատարվածի առիթով: