Ադրբեջանը կարող է բախվել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառմանը, եթե արդյունավետ քայլեր չձեռնարկի թրաֆիքինգի դեմ պայքարում: Այս մասին ասված է մի շարք երկրներում թրաֆիքինգի վիճակի մասին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից կազմած զեկույցում. գրում է Turan-ը: Այսպես, Ադրբեջանը ներգրավվել է այն երկրների ցուցակում, որոնց վարկանիշը 2-րդ մակարդակից իջեցվել է 3-րդի:
3-րդ մակարդակը Պետդեպարտամենտի կողմից տրվող ամենացածր դասակարգումն է և նշանակում է այդ պետությունների դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառում. նշում է գործակալության Պետդեպարտամենտի աղբյուրը:
Ադրբեջանից բացի՝ 3–րդ մակարդակի երկրների ցուցակում են հայտնվել Ռուսաստանը, Չինաստանը, Ուզբեկստանը, Իրաքը և Կոնգոն:
«Երկները չեն կարող հավերժ մնալ 2-րդ մակարդակում: Նրանք կամ պետք է բարելավեն իրենց դիրքերը կամ իջնեն 3-րդ մակարդակ, ուր վաղուց գտնվում են այնպիսի երկրներ, ինչպես՝ Իրան, Հյուսիսային Կորեա, Կուբա, Զիմբաբվե»,-նշել է Պետդեպարտամենտի աղբյուրը:
Համաձայն աշխարհում թրաֆիքինգի վիճակի մասին 2012թ. զեկույցի՝ Ադրբեջանը պետություն է, որը հանդիսանում է ֆիզիկական և սեռական շահագործման նպատակներով տղամարդիկ, կանայք և երեխաներ մատակարարող ու տրանզիտ երկիր: