ԱՄՆ-ը և չորս եվրոպական երկիր կոչ է արել վերջ դնել Լիբիայում տիրող բռնություններին: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

 

Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները մտահոգված են հրադադարի խախտմամբ և համոզված են, որ լիբիական ճգնաժամը պետք է կարգավորվի՝ առանց ռազմական միջամտության:

 

Բացի այդ, երկրների հայտարարության մեջ ասվում է, որ պետությունները պատրաստ են պատժամիջոցներ կիրառել այն անձանց դեմ, ովքեր «սպառնում են Լիբիայի խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը»:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ լիբիական Բենգազի քաղաքում կառավարությունն աջակցող մի խումբ երիտասարդների և իսլամական գրոհայինների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 14 մարդ է զոհվել: