Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մայիսի 1-ին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1985 թ. ծնված Միքայել Դ.-ին: Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ վերջինս խոստովանել է իր մեղքը: Միքայել Դ.-ն ապրիլի 23-ին բաց դռնից մուտք գործելով 1967 թ. ծնված Օհան Հ.-ի տուն՝ գողացել է տարբեր տեսակի ոսկյա զարդեր' շուրջ 5.000 դոլար արժողության, և այն գրավադրել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գրավատանը, որի դիմաց ստացել է 1.400.000 դրամ:

Կատարվում է նախաքննություն:

Աղբյուրը' Իրավաբան.net