Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 6-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։50-ի սահմաններում Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի Բյուրեղավան մարզի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Չոբանյանը, վարելով Volkswagen Vento մակնիշի 87 VQ 888 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Ավան Առինջի բնակիչ, 29-ամյա Ռուզաննա Կոստանյանի վարած Nissan Tiida մակնիշի 15 ՍՍ 550 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով Nissan Tiida-ի ուղևոր, 6-ամյա Սարգիս Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Նշված կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ Nissan Tiida-ի վարորդ Ռ. Կոստանյանը աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի