Հորդանանի արտաքին գործերի նախարար Նասեր Ջուդեհի գնահատականներով, մինչև 2014թ.-ի կեսերը Հորդանանում սիրիացի փախստականները հնարավոր է, որ կազմեն երկրի բնակչության 40 տոկոսը: «France-Presse» գործակալությունը տեղեկացնում է, որ այժմ այդ թիվը 10 տոկոս է:
Սակայն, ըստ Հորդանանի արտաքին գործերի նախարարի 2013թ.-ի վերջին փախստականներն արդեն կկազմեն 6 մլն բնակչություն ունեցող երկրի 20-25 տոկոսը:
ՄԱԿ-ի տվյալներով, այժմ Հորդանանում գտնվում է 500 հազար փախստական, սակայն այդ թիվն ամեն օր աճում է: Ինչպես նշել է տեղական «Petra» գործակալությունը, միայն անցած 24 ժամերի ընթացքում Հորդանան է ժամանել 1486 սիրիացի:
2013թ.-ի մարտ ամսվա տվյալներով, սիրիացի փախստականների թիվն արդեն հատել էր 1 մլն.-ի սահմանը: Ընդ որում, տարեվերջին այդ թիվը կարող է եռապատկվել և հասնել 3 մլն.-ի: Սիրիացիների մեծամասնությունը տեղափոխվել են Լիբանան և Հորդանան: Բացի այդ նրանց ընդունել են Թուրքիայում, Իրաքում, Եգիպտոսում և Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրներում:
Փախստականներին օթևան տվող երկրները դժվարությունների են հանդիպում սնունդ և ջուր մատակարարելու հարցերում, հաղորդում է «lenta.ru» կայքը:
Հիշեցնենք, որ 2013թ.-ի հունվարին ՄԱԿ-ը հայտարարեց, որ սիրիացի փախստականներին օգնություն ցուցաբերելու համար պետք է հավաքել 1,5 մլրդ դոլար: