Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական բաժանմունքի քննիչ Արման Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 8-ին, տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում Գանձաքար գյուղի բնակիչ, 48-ամյա Անաստաս Իսկանդարյանը, վարելով Grand Cherokee մակնիշի 30 ԼT 704 համարանիշի ավտոմեքենան, Իջևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Իսկանդարյանը և ուղևոր՝ 88-ամյա Անիչկա Իսկանդարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված Անիչկա Իսկանդարյանը այսօր՝ մայիսի 9-ի առավոտյան, մահացել է:
Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի գլխավորությամբ: