Հունիսի 2-ին' ժամը 08.05-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. դեռևս չպարզված հանգամանքներում «Մոսկվիչ» մակնիշի 31 ОО 850 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ալբերտ Ղազարյան ծնվ.1969թ.) բախվել է ճամփեզրին կայանված «Հոնդայի Էլանդրա» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է «ԲՄՎ» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներին, ինչից Ա.Ղազարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: