Գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, նա գտնվում է հոսպիտալում, բայց կան դրական միտումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հենց նոր գրեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետեւանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել է, եւս երկուսը՝ վերջինիս եղբայր Արտակ Բուդաղյանը, ով N զորամասի հրամանատար է, եւ Սյունիքի մարզպետի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը ստացել հրազենային վնասվածքներ և տեղափոխվել Գորիսի հիվանդանոց: