Հնդկաստանի Մումբայի քաղաքում եռահարկ շինության փլուզման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, որոնց թվում' 5 երեխա, ևս 9-ը վիրավորվել է. հայտնում է Associated Press-ը:

Այս պահին փրկարարներին հաջողվել է փլատակների տակից կենդանի դուրս բերել 20 մարդու:

Շենքը փլուզվել էր վաղ առավոտյան: Միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն գործակալության կարծիքով' այն կարող էր փլուզվել տարածաշրջանում տեղացող հորդառատ անձրևների հետևանքով: