Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում «Land Cruiser» մակնիշի' 30 LU 488 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վարդենիս ավտոճանապարհի 170-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վթարի հետևանքով վարորդը և երկու ուղևորներ տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մհեր Մինասյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Վարդենիսի բաժնի քննչական բաժանմունքի քննիչները, ովքեր պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունները:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Գեղարքունի մարզի Ջաղացաձոր գյուղի բնակիչ 36-ամյա Կարեն Մանուկյանի անվամբ: