Այսօր՝ հունիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Honda մակնիշի 51 VՍ 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արարատի մարզի բնակիչ 62-ամյա Գալուստ Տիգրանյանը Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթակել հետիոտնին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարաման կենտրոն, որտեղից էլ դեպքի վայր են ուղարկել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցներին՝ տեսուչ Գևորգ Սուքիասյանի գլխավորությամբ և արդեն դեպքի վայրում տեսուչները ահազանգել են 1-03 ծառայություն: Եվ մինչ շտապ օգնության ժամանումը վարորդը քաղաքացիների և ՃՈ աշխատակիցների հետ օգնություն ցուցաբերելուց հետո փորձել է իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխի հիվանդանոց:

Սակայն շտապ օգնությունը կարճ ժամանակում ժամանել է և վրաերթի ենթարկվածին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վրաերթի ենթարկվածը մետավորապես 55-60 տարեկան կին է, ում ինքնությունը այս պահին ոստիկանությունը պարզում է:

ՃՈ աշխատակիցների ահազանգով վթարի վայր է ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի