Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական կոմիտեն ձերբակալել է Թբիլիսիի քաղաքապետարանի մի քանի տասնյակ աշխատակիցների. հինգշաբթի օրը տեղեկացնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը, գրում է РИА Новости-ն:

Գործակալության տվյալներով' ձերբակալվածների մեջ են քաղաքապետի տեղակալն ու մի քանի աշխատակից: Դեռևս հայտնի չէ, թե որ գործի շրջանակներում են տեղի ունեցել ձերբակալությունները: Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը դեռ հայտարարությամբ հանդես չի եկել:

Ինչպես ավելի վաղ վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր պատգամավոր Կոկի Իոնատամիշվիլին, Թբիլիսիի տեղական ինքնակառավարման մարմնի «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչները կանչվել են հարցաքննության և ձերբակալվել առանց նախնական զգուշացման: