Մոսկվայի կենտրոնում, մետրոյի «Պլոշչադ Իլյիչա» կայարանից ոչ շատ հեռու գտնվող առևտրի կենտրոնում հրդեհի մակերեսն ավելացել է 2 անգամ՝ 700 քառ. մետրից հասնելով 1400 քառ. մետրի: Օպերատիվ տվյալներով կրակը տարածվել է նաև հարևան շինությունների վրա:

Այդ մասին լրագրողների համար հաղորդագրություն են տարածել Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմինները:

Հրդեհը սկսվել էր երկհարկանի շինության առաջին հարկում գտնվող սրճարանում: Հրշեջներին օգնության են հասել նաև երկու ուղղաթիռ:

Հիշեցնենք, որ հրդեհի մարմանը մասնակցում են 20 հրդեհաշեջ ստորաբաժանում: Ըստ նախանական տվյալների մարդկանց մեջ տուժածներ չկան: