Վրաստանի քրիստոնեա-դեմոկրատական շարժումն առաջադրել է նախագահի իր թեկնածուին' կուսակցության առաջնորդ Գեորգի Թարգամաձեին. տեղեկացնում է РИА Новости-ն:
Թարգամաձեն նշել է, որ վրաց ժողովուրդը քրիստոնեական և ժողովրդավարական արժեքների կարիք ունի, ինչը համապատասխանում է այդ ազգի ինքնագիտակցությանը:
Նշենք, որ ընտրությունները Վրաստանում կայանալու են այս տարվա հոկտեմբերի 27-ին:
Այս պահին նախագահի գրանցված թեկնածուների քանակը 7-ն է: