Ինչպես տեղեկացնում է թուրքական Habertürk պարբերականը, Բաթման գավառում տեղակայված սիրիացի փախստականների ճամբարում բնակիչները զանգվածային ծեծկռտուք են սարքել:
Ծեծկռտուքի արդյունքում զոհվել է 40-ամյա մի սիրիացի տղամարդ, ևս մի քանի հոգի վիրավոր են: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Նշենք, որ թուրքական աղբյուրները նշում են, որ իրենց երկրում սիրիացի փախստականների քանակը կազմում է 500 հազար մարդ: